ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեր ազգի արժանապատիվ զավակների համար

Մեր ազգի արժանապատիվ զավակների համար
18.06.2025 | 11:16

Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում, ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին:

Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները Խորհրդային Հայաստանի՝ գիտեին արժանի հարգանք ընծայել թե Հայոց Եկեղեցուն, թե ազգային-եկեղեցական բարերարներին:

Մի՞թե Հայաստանի իշխանությունն այսպես ստորաբար կվարվեր մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ. երբեք, թե Խորհրդային և թե Ազատ ու Անկախ Հայաստանում իշխանություններն ունեին պետական ու ազգային ինքնագիտակցություն, ուստի գիտեին ինչպես վարվել իրենց Ազգի և Սբ Եկեղեցու բարերար զավակների հետ: Ավելին, Հայրենի պետությունն ի դեմս ՀՀ առաջին Նախագահի, Ալեք Մանուկյանին շնորհում է Ազգային հերոսի կոչում և ՀՀ բարձրագույն շքանշանը՝ «Հայրենիքի»:

Եվ այս ամեն վեհագույն պատկերի առջև... ձեր ստորագույն կեցվածքը, ձեր հակառակություններն ու ընդդեմ ամենայն օրինաց գործողությունները...

Ցավալի է հույժ և ամենախստորեն դատապարտելի:

Եվ թող բանականություն և արժանապատվություն ունեցող ամեն մի հայ տեսնի և խորհի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի ողբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ